Միջազգային Հասարակություն 

Նա արդեն հետևում է «Ֆորմուլա 1»-ին․ Շումախերի ընկերը պատմել է վերջինիս առողջական վիճակի մասին

«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակը համեմատաբար լավ է: 50-ամյա չեմպիոնը նույնիսկ հեռուստացույցով հետևում է 2019-ի Գրան պրիին: Այս մասին հայտնում է «Radio Monte-Carlo»-ը՝ մեջբերելով Շումախերի ամենամոտ ընկերներից մեկի՝ միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) նախագահ Ժան Թոդթի խոսքերը։

Ֆերարիի թիմի նախկին մարզական տնօրենն ասել է, որ Շումախերի ընտանիքի նկատմամբ հարգանքից ելնելով միշտ փորձել է չհայտնել չափազանց շատ մանրամասներ մարզիկի առողջության մասին: Այնուամենայնիվ, այս անգամ Թոդթը բացառություն է արել և ասել է, որ մարզիկն իրեն շատ ավելի լավ է զգում: Ավելին, նրանք միասին դիտում են «Ֆորմուլա 1»-ը հեռուստացույցով:

«Ես միշտ զգույշ եմ նման հայտարարություններ անելուց, բայց դա ճշմարտություն է։ Շվեյցարիայում՝ Միխայել Շումախերի տանը միասին դիտել ենք ավտոմրցարշավը»,-նշել է Թոդթը։

Նա հավելել է, որ չեմպիոնը չի հանձնվում 2013 թվականին գլխի ստացած վնասվածից հետո և շարունակում է պայքարել։

Նույն շարքից