Հրապարակել են Սիբիրում անտառային հրդեհների տիեզերքից արված լուսանկարները: Կադրերը հրապարակել է Ռոսհիդրոմետ ընկերության «Մոլորակ» հետազոտական կենտրոնը: Այս մասին հայտնում է life-ը։
Լուսանկարներում կարելի է տեսնել տասնյակ հրդեհները և հարավային սահմաններ ձգվող հսկայական ծուխը: Դրանց հիմնական մասը գտնվում է Կրասնոյարսկի երկրամասում, Իրկուտսկի շրջանում և Յակուտիայում:
Հիշեցնենք, որ ամբողջ Կրասնոյարսկի երկրամասում և Իրկուտսկի շրջանում, ինչպես նաև մասամբ Բուրյաթիայում, անտառային հրդեհների պատճառով մտցվել է արտակարգ իրավիճակ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում պարզաբանել են, որ մասշտաբային հրդեհները պայմանավորված են անկանոն եղանակով:
