Մոսկվայում տաքսու վարորդի նյարդային պահվածքը վախեցրել է ուղևորուհուն։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Վկոնտակտե սոցիալական ցանցում։
Կադրերում երևում է, թե ինչպես է տաքսու վարորդը ձեռքերով հարվածում ղեկին և ասում, որ նույնպես «նյարդային է»։ Այնուհետև ուղևորուհին խնդրում է կանգնեցնել մեքենան։ Վարորդը համաձայնվում է, սակայն դրա դիմաց պահանջում է գումար։ Խոսակցությունից պարզ է դառնում, որ ավտոմեքենան պատվիրված է եղել Շերեմետևո օդանավակայան։
Նշվում է, որ վարորդը կանգնեցրել է մեքենան միայն այն ժամանակ, երբ ուղևորուհին զանգահարել է 112։