Հասարակություն 

Դաժան ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 36-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է բետոնե հենապատին. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 31-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արդվի գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սերյոժա Վերանյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 35 OQ 119 համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե հենապատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ վարորդի համագյուղացի, 31-ամյա Արաքս Մխիթարյանը, Մարգահովիտ գյուղի բնակիչ՝ 7-ամյա Արթուր Պոստոլոկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից