Հասարակություն Մշակույթ 

«Էթնիկ պատառ» ինտերակտիվ ծրագիրը` Ակսել Բակունցի տուն-թանգարանում /լուսանկարներ/

analitik.am

«Դի-Վի-Վի» ինթերնեյշնալի և Թանգարանային կրթության կենտրոնի աջակցությամբ, Գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ Ակսել Բակունցի տուն-թանգարանում (ԳԱԹ մասնաճյուղ) իրականացվեց «Էթնիկ պատառ» ինտերակտիվ ծրագիրը:

Ծրագրի ընթացքում Լեհաստանից ժամանած զբոսաշրջիկները ծանոթացան «Գորիսյան ավանդական հյուրասիրություն» ցուցադրությանը, սովորեցին և կատարեցին հայկական ավանդական երգեր, պատրաստեցին գորիսյան ավանդական անուշեղեն:

Ծրագրի մասնակիցները համտեսեցին իրենց իսկ ձեռքով պատրաստած անուշեղենը:

Նույն շարքից