Հասարակություն Պատահարներ 

Մեկից կոշիկ, մյուսից հեռախոս գողանում, գնում էր իր տանն ուրախանում

analitik.am

Հուլիսի 30-ին, ժամը 12.30-ին, Մալաթիայի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Հալաբյան փողոցի բնակիչ, 51-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունիսին Օգանովի եւ Անդրանիկի փողոցների խաչմերուկում գտնվող կոշիկի խանութից գողացել է տղամարդու կոշիկ:

Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա հունիսին Վ. Զատիկյանի անվան զբոսայգու նստարանի վրայից գողացել է մի քաղաքացու բջջային հեռախոսը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից