Գրոհայինները կրակ են բացել Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով երեխա է մահացել, երկու խաղաղ բնակիչ էլ վնասվածք է ստացել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական պետական լրատվամիջոցին, ահաբեկիչների գնդակոծությանն է ենթարկվել Զեբդիա թաղամասը: Հալեպի ծայրամասերում գործող գրոհայինները պարբերաբար քաոսային կրակահերթեր են բացում քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում: Սիրիական բանական, իր հերթին, ի պատասխան հարձակումների՝ ոչնչացնում է ահաբեկիչների կրակակետերը:
Հիշեցնենք, որ Հալեպում օրեր առաջ 17-ամյա հայ պատանի էր սպանվել:
Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011-ից իվեր: 2017-ի վերջին հայտարարելվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակի մասին: