Հասարակություն Պատահարներ 

Ակնալիճ գյուղում Mercedes-ը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում՝ բախվելով բետոնե ցանկապատին. կան վիրավորներ

analitik.am

Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 NL 993 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ակնալիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում՝ բախվելով բետոնե ցանկապատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Նույն շարքից