Սպորտ Հասարակություն 

Մենք պրոֆեսիոնալներ ենք, ոչ թե տուրիստներ. Խաշմանյան

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Ստյաուայի» հետ պատասխան հանդիպումից առաջ հայտարարել է, որ իրենք իրատես են, սակայն Բուխարեստ չեն ժամանել զբոսաշրջիկների կարգավիճակով։

«Մենք ռեալ ենք նայում իրավիճակին։ 99% պարզ է, որ հաջորդ փուլում կլինի մեր մրցակիցը, բայց մենք ունենք 1%, որը կօգտագործենք վաղը։ Մենք այլ մոտիվացիա էլ ունենք և կաշխատենք, որ այն գործի։ Մեր միակ նպատակը հաղթանակն է։

Կրկնում եմ՝ մենք ունենք մոտիվացիա, այլապես իմաստ չէր ունենա մեր ժամանումը Ռումինիա։ Մենք պրոֆեսիոնալներ ենք, ոչ թե տուրիստներ։ Առաջին խաղի հաշիվն ու ընթացքը մի փոքր չեն համապատասխանում իրար․ մենք չօգտագործեցինք մեր հնարավորությունները, իսկ «Ստյաուան» օգտագործեց իր պահերը»,- նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Խաշմանյանը։

Ասուլիսին ներկա Ուրոշ Նենադովիչը ևս նշել է, որ «Ալաշկերտը» փորձելու է ցուցադրել իր լավագույն խաղը։

Հիշեցնենք, որ «Ստյաուա» - «Ալաշկերտ» խաղը կկայանա «Մարին Անաստասովիչ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22․30-ին:

Երևանում կայացած առաջին խաղում ռումինական թիմը հաղթել էր 3-0 հաշվով:

Նույն շարքից