Չեմպիոնների լիգայի գավաթակիր, անգլիական «Լիվերպուլն» ու ֆրանսիական «Լիոնն» ընկերական հանդիպում անցկացրին Շվեյցարիայում։
3։1 աշվով հաղթանակ տարավ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը։
«Լիվերպուլի» համար սա վերջին ստուգողական հանդիպումն էր նախապատրաստական փուլում։
Օգոստոսի 4-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում Անգլիայի Սուպերգավաթի խաղում «Լիվերպուլը» կմրցի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Ընկերական հանդիպում
«Լիվերպուլ» - «Լիոն»՝ 3։1
Ռոբերտո Ֆիրմինո, 17, Յոակիմ Անդերսոն, 21, ինքնագոլ, Հարի Ուիլսոն, 53 – Մեմֆիս Դեպայ, 4, 11մ