Հասարակություն Պատահարներ 

Սպիտակում բախվել են Mercedes G-ն և Daewoo Nexia-ն․կան վիրավորներ

analitik.am

Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Սպիտակ քաղաքում իրար են բախվել Daewoo Nexia մակնիշի 34 TA 921 համարանիշի և Mercedes G մակնիշի 35 UP համարանշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Mersedes G-ն կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo Nexia-ի վարորդն ու 3 ուղևորները տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ նորկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գոոմարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Նույն շարքից