Առաջին հայացքից սովորական թվացող վարդագույն ճոճափայտերը, որոնց վրա օրորվում և ուրախանում են մեծերն ու փոքրերը, տեղադրվել են ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև սահմանին:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, սահմանի պողպատե վանդակաճաղերի նման պատի միջով ճոճափայտ անցկացնելու միտքը պատկանում է Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր, ճարտարապետ Ռոնալդ Ռաելին և Սան Խոսեի նահանգային համալսարանի դիզայնի գծով պրոֆեսոր Վիրջինիա Սան Ֆրատելյոյին:
Երկար ժամանակ է պահանջվել նախագիծը կյանքի կոչելու համար: Կոնցեպտը պրոֆեսորները նախագծել են 2009-ին՝ «Սահմանային պատը՝ որպես ճարտարապետություն» (Borderwall as Architecture) գրքի համար, որը «հումորով և նորարարությամբ անդրադառնում է պատնեշներ կառուցելու անօգտակարությանը»:
10 տարի անց նրան կոնցեպտուալ ուրվագծերն իրականություն են դարձել, և ճարտարապետները հատուկ ճոճանակները տեղափոխել են Նյու Մեքսիկո նահանգի Սանլենդ Պարկ և մեքսիկական Սիուդադ Խուարես քաղաքների միջև գտնվող տարածքն ու տեղադրել պատի միջով: