Հայաստան 

Վրաստանի նախագահն ընդունել է Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը

analitik.am

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր ընդունել է հայկական պատվիրակությանը, որը գլխավորում է Ագային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Այս մասին փոխանցում է Gruziya Online-ը:


Ինչպես հայտնում է նախագահի վարչակազմը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ուղղությունները և երկու երկրների միջև հարաբերությունները: Զրույցն անդրադարձել է քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում հայ-վրացական հարաբերություններին: Նշվել է, որ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը հայ-վրացական խորհրդարանական խմբերի միջև:


Ինչպես հայտարարել է Գալուստ Սահակյանը, Հայաստանն ընտրել է անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Վրաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, սակայն դա չի խանգարում երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը:


Նրա խոսքով՝ դա երկրներին ավելի շատ հնարավորություններ կընձեռի, քանի որ Հայաստանն ու Վրաստանը կդառնան կամուրջ երկու առևտրային գոտիների միջև:

Նույն շարքից