Հայաստան 

ԵՏՄ անդամակցությունը չի խոչընդոտում Հայաստան-ԵՄ արդյունավետ համագործակցությանը. Գարեգին Մելքոնյան

analitik.am

 Հայաստանը Եվրամիության հետ քննարկում է համագործակցության հետագա օրակարգի հստակեցման հետ կապված հարցերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարիտեղակալ ԳարեգինՄելքոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը արդյոք չի՞ խանգարելու ԵՄ-ի հետ համագործակցությանը և տարբեր ծրագրերի իրականացմանը: «Մենք հիմա Եվրոպական Միության հետ քննարկում ենք ապագա համագործակցության օրակարգը, դրա հստակեցման հետ կապված հարցեր, և ես Եվրամիության հետ մեր համագործակցությունը շարունակելու հետ կապված  խնդիրներ չեմ տեսնում»,- ասաց Մելքոնյանը:

 

Գարեգին Մելքոնյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է ԵՄ-ի հետ տարբեր ծրագրեր իրականացնել: Մասնավորապես, նա նշեց, որ արդյունավետորեն շարունակվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ իրականացվող ծրագիրը, որի նպտակը ագրոբիզնեսի ոլորտում արտահանման խթանումն է, ինչպես նաև ոլորտում ՓՄՁ-ների ներգրավվածության ապահովումը: Ծրագրով նախատեսվում է նաև Հայաստանում խթանել շինանյութերի արդյունաբերությունը և արտահանումը: «Ինչպես տեսնում եք, այս ծրագրերը արդյունավետորեն շարունակվում են, և Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունը խոչընդոտ չի հանդիսանում ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության համար»,- ընդգծեց փոխնախարարը:

Նույն շարքից