Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանն, անկախ իր կամքից, պեռաշկիների ֆլեշմոբ է սկսել սոցկայքում

«Այ էստեղ՝ մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ բացի պեռաշկիից ուրիշ բան էլ կարող են առնել. այդ թվում լրագրող ու ցուցարար»,-ֆեյսբուքյան իր էջում հուլիսի 31-ին գրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հրապարակմանը, թե ինքն իր ընկերոջ ծննդյան տոնին մեկնել է ուղղաթիռով:

Վարչապետի խոսքերից հետո սոցկայքում ֆլեշմոբ է սկսվել: Տարբեր օգտատերեր լուսանկարներ են հրապարակում պեռաշկին ձեռքներին՝ արձագանքելով Փաշինյանի գրառմանը:

Նույն շարքից