Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հատուկ հանձնարարական է տվել երկրի գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին՝ սկսել ստուգումներ Սիբիրի անտառների հրդեհների մասով՝ արդյո՞ք հրդեհումը միտումներով չի եղել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Անտառը հնարավոր է հրդեհել են միտումնավոր, որպեսզի ոչնչացնեն անօրինական ծառահատումների հետքերը: Ստուգումը պետք է լինի մինչև նոյեմբերի 1-ը:
Վարչապետ Մեդվեդևը մի շարք այլ հանձնարարակներ ևս տվել է հրդեհի վերաբերյալ:
Հուլիսի 31-իւն հայտնի դարձավ, որ հրդեհի դեմ պայքարի համար տրամադրվում են լրացուցիչ միջոցներ: Իր հերթին նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է բանակին միանալ հրդեհը մարելու աշխատանքներին:
Հուլիսի 31-ի տվյալներով, հրդեհի մակերեսը կազմում է 3 միլիոն հա: Արտակարգ իրավիճակի մասին որոշում է կայացվել 5 շրջանում: Ամենաբարդ իրավիճակը Իրկուտսկի և Կրասնոյարսկի երկրամասերում է: