ԱՄՆ իշխանություններն Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զորիֆին ընդգրկել են սև պատժամիջոցների ցուցակում՝ SDN List-ում (Specially Designated Nationals List): Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Պատժամիջոցների շրջանակներում սառեցվելու են իրանցի պաշտոնյայի բոլոր ակտիվները, որոնք կան ԱՄՆ-ում, եթե այդպիսիք կան: Բացի դրանից, ԱՄՆ ֆիննախն իրավունք է վերապահում իրեն պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր տրանզակցիաներ կիրականացնեն Զարիֆի հետ:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Զարիֆն իրանական վարչակարգի գլխավոր ձայնն է աշխարհում, իսկ վերջինիս վերջին գործողություններն ուղղակի անընդունելի են:
Ավելի ուշ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ամերիկյան պատժամիջոցները որևէ բան չեն փոխելու իր կյանքում, քանի որ ինքը սեփականություն չունի Իրանից դուրս: