Իրավական գլխավոր 

Ռուսաստանում երկարաձգել են 9 հայերի խափանման միջոց կալանավորումը

Մոսկվայի Բասմանյան դատարանը 3 ամսով երկարաձգել է ռուսաստանցի նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանությամբ ավարտված ծեծկռտուքի մասնակիցներից 4-ի խափանման միջոց կալանավորումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Արթուր Հակոբյանին, եղբայրներ Համլետ և Հրանտ Հայրապետյաններին և Սերգեյ Խոջայանին:

Վոլոկոլոմյան դատարանն իր հերթին նմանատիպ որոշում է կայացրել գործով անցնող մյուս անդամների վերաբերյալ՝ բավարարելով դատախազության միջնորդությունը: Այս որոշումն էլ վերաբերում է Դավիթ Եղիազարյանին, Սուրեն Մարկոսյանին, Ռուդիկ Մանկույանին, Սահակ Սահակյանին, Նարեկ Ստեփանյանին:

Գործով անցնող Հովհաննես Հայրապետյանը, ով խոստովանել է, որ ինքն է մահացու հարվածը հասցրել, դեռ չի հայտնաբերվել, իսկ Բիր Հաուս բարի սեփականատեր Գուրգեն Աղայանը, ով ձերբակալվել էր Հայաստանում, դեռ չի արտահանձնվել Ռուսաստանին:

Նույն շարքից