Հասարակություն Պատահարներ 

Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակի մոտ

analitik.am

Հուլիսի 31-ին, ժամը 15:17-ին «911» ծառայությանը  տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Honda» երթուղային ավտոբուսը (վարորդ` Ա.Ա., ծնվ.1971թ.) և «Mercedes E55» (վարորդ` Տ.Կ., ծնվ.1991թ.) մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և ավտոմեքենան, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Նույն շարքից