Հայաստան Քաղաքական 

Տիգրան Ավինյանը Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով փոխարինում է արձակուրդի մեջ գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 11-ի n 729-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 729-Ա որոշման մեջ «Տիգրան Խաչիկյանին» բառերը փոխարինել «Սրբուհի Գալյանին» բառերով:

Նույն շարքից