Հայաստան 

Երևանում Մոսկվայի հետ համագործակցության զարգացման կոնգրեսային միջոցառումներ կանցկացվեն

analitik.am

 

Հոկտեմբերի 8-11-ը «Մոսկվայի տանն» անցկացվելիք միջոցառումների շրջանակներում նախատեսվում է անցկացնել կլոր սեղան երիտասարդական քաղաքականության հարցերով, Մոսկվա-Երեւան համագործակցության զարգացման շուրջ:

Ինչպես հաղորդում է Երեւանում «Մոսկվայի տան» մամուլի ծառայությունը, միջոցառման նպատակն է Մոսկվայում եւ Երեւանում երիտասարդական քաղաքականության իրագործմանը նպաստելը, քաղաքում կենսամակարդակի բարելավման գործում երիտասարդական կազմակերպությունների դերի բարձրացումը:

Երեւանի եւ Մոսկվայի միջեւ երիտասարդական քաղաքականության  բնագավառում համագործակցության զարգացման  կոնգրեսային միջոցառումների անցկացումը հնարավորություն կտա ակտիվացնել գործընկերային հարաբերությունները Երեւանի ու Մոսկվայի միջեւ երիտարդական բնագավառներում:

Միջոցառմանը մասնակցելու համար Երեւան կժամանի պատվիրակություն Մոսկվայի կառավարությունից, որում ընդգրկված կլինեն Մոսկվայի արտաքին քաղաքական ու միջազգային կապերի դեպարտամենտի, մշակույթի դեպարտամենտի, ինչպես նաեւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայկական կողմից քննարկումներին կմասնակցեն պետական կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ:

Քննարկումների հիմնական նպատակն է Երեւանում երիտասարդական քաղաքականության իրականացումը, քաղաքային սոցիալական նախագծերին երիտասարդների մասնակցությունը, երիտասարդական ձեռներեցությունը:

Նույն շարքից