Ես ամեն օր անցնում եմ Նորագավիթի մաքսատան կողքով: Շատ եմ խնդրում ուշադիր լինել հակահրդեհային տեսանկյունից: Կուտակվում է մեքենաների սարսափելի մեծ քանակություն, եթե այդ մեքենաներից մեկի հետ մի բան կատարվեց, մենք մեծ աղետ կունենանք: Կլինի ոչ թե հրդեհ, այլ՝ աղետ: Պետք է ինչ-որ բան մտածել: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Այսօր կառավարությունը որոշում կայացրեց 181 միլիոն տրամադրել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու համար:
Ցոլակյանը գոհ է, որ մաքսատունը տեղափոխում են Գյումրիում, քանի որ դա կթեթևացնի հոգս. «Եվ ընդհանրապես խնդրանք ունեմ՝ այն տեղերում, որտեղ մարդկանց մեծ քանակություն է հավաքվում, հարկավոր է դրանք տանել քաղաքից դուրս, որտեղ ազատ տարածություններ կան»: