Հասարակություն 

ՊԵԿ նախագահը զանգահարել և շնորհակալություն է հայտնել Արթուր Վանեցյանին

Հուլիսին ԱԱԾ-ն կոռուպցիոն երկու դեպք է բացահայտել ՊԵԿ աշխատակիցների մասով: Խոսելով այդ դեպքերի մասին՝ լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահը հայտարարեց, թե չի պատկերացնում, որ կգա մի օր, երբ ՊԵԿ նախագահը կարող է ասել, թե համակարգում կաշառակերություն չկա. «Մենք համագործակցում ենք ԱԱԾ-ի հետ, առանձին դեպքերում գործում ենք նաև մեր ներքին անվտնագության վարչության ռեսուրսներով»:

Անանյանը նշեց, որ ԱԱԾ-ն իր գործառույթն է իրականացրել և իրականացնում. «Նշյալ երկու դեպքերով ես զանգահարել և շնորհակալություն են հայտնել ԱԱԾ տնօրենին, որովհետև իրենց աշխատանքով մենք մաքրվում ենք: Ցանկացած օժանադակություն, որը կլինի մեր մաքրման գործընթացում, մենք կողջունենք»:

ՊԵԿ նախագահը վստահություն հայտնեց, որ չկա համակարգային կոռուպցիա, սակայն կան կաշառակերության առանձին դեպքեր, որոնց դեմ պետք է պայքարել. «Խնդիրն այն չէ՝ կա՞ կաշառակերություն, թե՝ ոչ, խնդիրն այն է՝ մենք ունե՞նք կարողություն դրա դեմ պայքարելու համար: Այո, մենք ունենք նման կարողություն»:

Նույն շարքից