Քաղաքական Միջազգային 

Իսրայելի «մատը խառն» է ԱՄՆ-ի որոշման մեջ, որով Թուրքիան զրկվեց F-35 կործանիչներից

Իսրայելական իշխանությունների «մատը խառն» է ամերիկյան որոշման մեջ, որով Վաշինգտոն Թուրքիային զրկեց F-35 կործանիչներ ստանալուց: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:

Պարբերականն իր հարապարակումն անելիս հղում է արել Channel 12-ի ռեպորտաժին, որն իբր նման տեղեկություններ ստացել է պետական ծառայողներից: Հայտնվում է, որ իսրայելական իշխանությունները վերջին ամիսների ընթացքում լուրջ աշխատանք են տարել, որպեսզի ամերիկյան իշխանություններին համոզեն նման որոշում կայացնել:

Նշենք, որ ԱՄՆ-ը հրաժարվեց Թուրքիային կործանիչներ մատակարարել այն բանից հետո, երբ Անկարան Ռուսաստանից С-400 համակարգեր ձեռք բերեց:

Նույն շարքից