Հայաստան 

Կազմվել է ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության և համագործակցության 2015թ. ծրագրի ճանապարհային քարտեզը

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարարությունում ս.թ. հոկտեմբերի 6-ից 7-ը անցկացվել են շտաբային բանակցություններ՝ ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության ներկայացուցիչների և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչների միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ 

ՆԱՏՕ-ի պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ զինված ուժերին ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում նախանշված գործընկերության նպատակների իրագործմանն աջակցելու նպատակով: 

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նախորդ տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում ՀՀ ԶՈւ արձանագրած առաջընթացը, ՆԱՏՕ-ի ուժերի հետ օպերատիվ համատեղելիության բարձրացման նպատակով ՀՀ ԶՈւ կրթական կարիքները, նախանշվել են 2015-16թթ. համար համագործակցության հիմնական ուղղությունները և կազմվել է ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության և համագործակցության 2015թ. ծրագրի ճանապարհային քարտեզը:

Նույն շարքից