Հասարակություն 

Ինձ ուղղակիորեն ասացին, որ պատճառը Մարության Հայկի դեմ լայքելս է. Դավթաշենի համայնքապետարանի աշխատակից

«Դավթաշենի համայնքապետարանում 8 տարի աշխատած, Մարտի 1-ի դեպքերին հաշմանդամության 3-րդ կարգ ստացած, երիտասարդ ընտանիքի հայր ու, ամենակարևորը, օրեր առաջ լավ ծառայողական բնութագիրը ստացած մարդուն` Մարության Հայկին դեմ լայք տալու համար հասցնում են նրան, որ 8-ամսյա պայքարից հետո դիմում գրի դուրս գա աշխատանքից»,- այսպես մեկնաբանեց իր` աշխատանքից հեռանալը Բաբկեն Մկրտչյանը, ով 2011-ից Երևանի Դավթաշեն վարչական շրջանի համայնքապետարանի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետն էր։

Analitik.am-ի հետ զրույցում Մկրտչյանը հաստատեց, որ իրեն դուր չի գալիս Երևանի այսօրվա բարձիթող վիճակը. ամենուրեք կուտակված, չմաքրվող աղբը, չորացող կանաչապատ տարածքները և այլն։ Որպես երևանցի` Մկրտչյանը սոցցանցերում հավանություն էր տվել այս խնդիրները բարձրաձայնող հրապարակումներին։

«Փաստորեն, քաղաքի մասին մտահոգվելս՝ եղած խնդիրները նկատելով, առիթ հանդիսացավ, որ ի տարբերություն մյուս աշխատակիցների, ես 50% պարգևավճար ստանամ, այն դեպքում, երբ մյուսները 150% են ստանում։ Ինձ ուղղակիորեն ասացին, որ պատճառը Մարության Հայկի դեմ լայքելս է»,- ասաց Մկրտչյանը։

Հավելենք, որ համայնքապետարանում Բաբկեն Մկրտչյանի աշխատանքից շատ գոհ են. ընդամենը հուլիսի 17-ին առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետը ծառայողական բնութագրով հաստատել է, որ իր ղեկավարած բաժնի գլխավոր մասնագետ Բաբկեն Մկրտչյանը «կարգապահ է, պարտաճանաչ, իր աշխատանքային պարտականությունները կատարում է ժամանակին, պատշաճ կերպով և մեծ պատասխանատվությամբ»...

Նույն շարքից