Քաղաքական Միջազգային 

Միգուցե Արցախին տրամադրվող ԱՄՆ օգնության կրճատումը նաև սրանո՞վ է պայմանավորված

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թրամփն ասում էր կրճատելու եմ բոլոր այն պետություններին տրամադրվող օգնությունը, որոնք ՄԱԿ-ում իրեն դեմ քվեարկեն: Մենք նրա դիրքորոշմանը դեմ ենք քվեարկել: Միգուցե Արցախին տրամադրվող օգնության կրճատումը նաև սրանո՞վ է պայմանավորված...»:

Ավելի վաղ քաղաքագետը գրել էր.

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող օգնությունը:

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի նպատակն է ականապատված տարածքների ականազերծումը։ Սա USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի դադարեցումը լուրջ քաղաքական մեսիջ է իր մեջ պարունակում։ Կոչ եմ անում ամերիկաբնակ ընկերներիս միանալ Հայ Դատի գրասենյակի կազմակերպած արշավին: Նորից եմ ասում, սա լրջագույն քաղաքական հետևանքներ է ունենալու: Սա դառնալու է քաղաքական և իրավական նախադեպ, որի հետևանքները բոլորս ենք գիտակցում:

P.S. ԱՄՆ-ն աշխարհի միակ պետությունն է ՀՀ-ից հետո, որ չճանաչելով Արցախի անկախությունը ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում Ստեփանակերտին:

Նույն շարքից