Հասարակություն Բարի օր 

Ոստիկանությունն ու ՊՆ-ն՝ Եռաբլուրում Արցախյանի հերոսների շիրմաքարերը պղծելու մասին

Ռազմական ոստիկանությունն ուսումնասիրում է դեպքը: Այս մասին Analitik.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եռաբլուրում պղծել են Արցախյան հերոսամարտի հերոսների, այդ թվում նաև Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարերը:

Մեզ հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ոստիկանությունն այս պահին նյութեր է պատրաստում, դրանք ոչ պաշտոնապես փոխանցվելու են ՊՆ-ին: Հարցով պետք է զբաղվի ՊՆ-ն:

Նույն շարքից