Պղծումը մարտահրավեր է մեր պետականությանը և մեր սրբություններին։ Վստահ եմ՝ «ուղերձ» է դրսից՝ մեր թշնամիներից։ Թիրախը մեր ինքնությունն ու արժանապատվությունն է։
(1) Ամբողջովին սատարում եմ մեր իրավապահներին՝ հանցագործությունը լիարժեք ու արագ բացահայտելու գործում։
(2) Լրատվամիջոցներին խնդրում եմ հեռացնել, իսկ սոցցանցերի օգտատերերին՝ չտարածել մեր նահատակների պղծված շիրիմների պատկերները։
Ռուբեն Մելիքյան
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եռաբլուրում պղծել են Ապրիլյան քառօրյայի հերոսների, այդ թվում նաև Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարերը: