Ստամբուլյան կոնվենցիան այսպես թե այնպես Սահմանադրական դատարան գնալու է, դա նախատեսված ընթացակարգ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ինչ վերաբերում է կոնվենցիայի հարցով նախարարության կողմից Վենետիկի հանձնաժողովին դիմելուն, նախարարն ասաց, որ խորհրդատվական կարծիք ստանալու համար են դիմել. «Մենք չենք հարցնում սահմանադրականության մասին, մեր հարցադրումներն այլ են: Որոշել ենք դիմել քանի որ կարծում ենք՝ այդ խորհրդատվական կարծիքը կարող է օգտակար լինել հանրային քննարկման շրջանակներում»:
Կոնվենցիայի վավերացման դեմ իրականացվող ստորագրահավաքի մասով Բադասայանը հորդորեց քաղաքացիներին ուշադիր լինել, թե ինչի տակ են ստորագրում:
Վենետիկի հանձնաժողովի պատասխանը լինելու է հոկտեմբերին: