Հասարակություն 

Ոչ մի ինքնադատաստան, միայն օրենքի սահմաններում. Պատգամավորը՝ քառօրյայի հերոսների շիրմաքարերը պղծելու մասին

Մենք իրավական երկիր ենք, պատասխանատվության պետք է ենթարկվեն օրենքի սահմաններում, ոչ մի ինքնադատաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԲՀ խմբակցության Արման Աբովյանը՝ խոսելով Եռաբլուրում Ապրիլյան քառօրյայի հերոսների շիրմաքարերը պղծելուն:

Պատգամավորը կոչ արեց բոլոր նրանց, ովքեր ունեն տեղեկություններ տեղի ունեցածի մասին, դիմել ոստիկանությանը, իսկ սրբապղծության հեղինակներին՝ ներկայանալ ոստիկանությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք պղծել են պատերազմի հերոսների, այդ թվում նաև՝ Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարերը:

Նույն շարքից