Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելիներս,
Այն ինչ կատարվեց երեկ շատ դժվար է ներկայացնել:
Վարչապետի այցը Կալավան կարող էի պատկերացնել և անկեղծ ասած սպասում էի, բայց այն, որ պարոն Վարչապետն այսպես կարձագանքեր գյուղի զարգացման կոնցեպցիային՝ իհարկե չէի սպասում: Մարդը զգում էր ամեն ինչ(հենց այստեղ ես շոկ ապրեցի) ու այնպիսի տպավորություն էր, որ ինքը կանգնած էր գյուղի զարգացման գաղափարի ակունքներում:
Ինձ համար մեծագույն պատիվ է ՀՀ Վարչապետից ստանալ նման առաջարկ, որը հնարավորություն կտա Կալավանի փորձը տարածել Հայաստանի այլ բնակավայրերում:
Իմ կյանքի վերջին 7 տարիների աշխատանքն ամենաբարձր մակարդակով գնահատվեց:
Շնորհակալություն պարոն Նիկոլ Փաշինյանին մեծ վստահության համար, որը շատ պարտավորեցնող է:
Ամբողջովին գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը , որն ունեմ և՛ազգիս, և՛ Վարչապետի առջև:
Անշուշտ, հանրության այսքան դրական արձագանքը քաջալերում և մեծ ուժ է տալիս:
Անչափ շնորհակալ եմ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղուկասյանը նշանակվելու է վարչապետի խորհրդական: