Հայաստան 

Ակնկալում ենք հոկտեմբերի 10-ին միանալ ԵՏՄ պայմանագրին. Հովհաննես Սահակյան

analitik.am

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ակնկալում է, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին պարզ կլինի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը:

«Ակնկալում ենք, որ ամսի տասին կմիանանք պայմանագրին, որն ուժի մեջ է մտնելու հունվարին: Այդ առումով կատարվել է հսկայական աշխատանք, մինչև ութ հարյուր արտոնությունների մասին է խոսքը, 4-7 տարով արտոնություններ են սահմանված մեզ համար»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ անելիքները շատ ավելի են, քան կարելի է պատկերացնել: «Սա ռազմավարական խնդիր է, ոչ միայն ռազմական անվտանգության, այլև տնտեսական անվտանգության: Տնտեսական դաշտում են արտոնությունները, քաղաքական դաշտում չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է արտոնություն տալ»,-ասաց նա:

Նույն շարքից