Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կոչ եմ անում իրավապահ մարմինների ողջ գործիքակազմը կենտրոնացնել Եռաբլուրում տեղի ունեցածի բացահայտմանը։ Անկախ նրանից, թե սա արտաքին ուժերի կողմից էր կազմակերպված, ներքին որևէ մարգինալ խմբի հեղինակած բան էր, թե այլասերված հոգեբանություն ունեցող մարդկանց սադրանք, սա միանշանակ դիվերսիա է ուղղված Հայաստանի պետականության դեմ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք պղծել են պատերազմի հերոսների, այդ թվում նաև՝ Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարերը: