Եռաբլուրում անհայտ անձինք պղծել են Ապրիլյան քառօրյայի հերոսների շիրմաքարերը:
Լրագրողների հետ զրույցում Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, ով չկարողացավ զսպել արցունքները, հայտարարեց, որ պետք է գտնել նրանց, պատժել, բացի դրանից պետք է շիրմաքարերը թարմացվեն. «Մեզ երկրորդ անգամ ցավեցրեցին»:
Տիկին Համեստի խոսքերով, քարերը փոխելու անհրաժեշտություն չկա, ուղղակի պետք է մաքրվեն:
Ինչ վերաբերում է նրան, թե ովքեր կարող են արած լինել, Արմենակի մայրն ասաց, որ տղաները թշնամիներ չունեն. «Կամ երեխաներն են, եկել են մոմերով խաղացել են, եթե մոմ է: Ես չեմ մտածում, որ դիտավորյալ են արել: Բայց ամեն դեպքում պետք է ճշտել»:
Տիկին Համեստը հիշեցրեց նաև, որ երկու տարի է ապրիլի երկուսին գողություն են արել Եռաբլուրից, նույնիսկ տղաների շիրմաքարերի մոտից եղևնի են գողացել:
Արմենակի մայրն ամեն դեպքում չի կարծում, թե դիտավորյալ է արվել: