Երբ մենք եկանք, ամբողջ մաքրած էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ապրիլյանի հերոս Բագրատ Ալեքսանյանի մայրը՝ խոսելով Եռաբլուրում տղաների շիրմաքարերը պղծելու մասին:
Բագրատի մայրը կարծիք հայտնեց, որ շիրմաքարերը պետք է փոխել. «Ցավում եմ, ինչպե՞ս կարելի է այսպես վարվել տղաների նկատմամբ: Ցավում եմ, որ կան մարդիկ, որոնց ուղեղներին այս տղաների արածը չի հասնում: Շատ ափսոս»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք պղծել են պատերազմի հերոսների, այդ թվում նաև՝ Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարերը: