Հասարակություն 

Եթե իմանամ ում ձեռքի գործն է, ձեռներովս կխփեմ․ Ռոբերտ Աբաջյանի պապ

«Հրապարակը» գրում է.

«Հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու«Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրված, «Եռաբլուրում » թաղված Ռոբերտ Աբաջյանի  հայրը երեկ գիշեր Մոսկվա է թռել։ Պապը՝ Գևորգ Աբաջյանը, որը «Հրապարակից» տեղակացավ, որ գիշերը ինչ-որ անձինք պղծել են ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները, ասաց, որ որքան գիտի՝ որդին երեկ Եռաբլուրում է եղել՝ «երեխային հանդիպելու»։

Ռոբերտ Աբաջյանի պապը  երկար ժամանակ խոսել չէր կարողանում։ Հետո ասաց, որ եթե լրագրողը տղամարդ լիներ, կասեր։ Կատարվածն ուղեղում տեղավորելու փորձերից հետո Գևորգ Աբաջյանը ասաց․« Եթե իմանամ ով է արել կամ ում ձեռքի գործն է, իմ ձեռքերով կխփեմ դրան»,-ասաց Ռոբերտի պապը»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից