Երկրապահը դատապարտում է, բնութագրելու որևէ բան չկա: Այս մասին Արմլուրի հետ զրույցում հայտարարել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ խոսելով Եռաբլուրում Ապրիլյանի տղաների շիրմաքարերը պղծելու մասին:
«Պատկերացրեք, թե ուր ենք հասել, երբ կպնում են արդեն մեր սուրբ նահատակներին, ովքեր իրենց կյանքն են դրել զոհասեղանին հանում մեր հայրենիքի: Մենք ոչ միայն պետք է դատապարտենք, այլ նաև պետք է վրեժխնդիր լինենք նման քայլերի դեմ: Ես սա չեմ տեսնում որպես ինչ-որ խմբավորման արած քայլ, սա ինչ-որ տենդենց է, որը կարծում եմ շարունակվեու է: Մենք պետք է տեր կանգնենք մեր արժեքներին: Ամեն ինչ չպետք է ներվի»,-ասել է պատգամավորը
ԱԺ պատգամավորի խոսքերով, իրավապահները մաքսիմալ շուտ պետք է պարզեն, թե ինչ է կատարվում. «Սա ինչ-որ լուրջ ծրագրավորված բան է կատարվում, որը նաև կազդի մեր ներքաղաքական իրավիճակի վրա: Հնարավոր է, որ միտումնավոր են անում»:
Միքայելյանն անուններ չտվեց՝ նշելով միայն, որ ամեն հայի պարտքն է բացահայտել միջադեպը ու անել այնպես, որ հետագայում նման բաներ չլինեն. «Սա շատ վատ ակցիա է: Պատկերացրեք, որ արդեն հասել ենք Եռաբլուր: Փորձում են ոչնչացնել մեր պատմությունը: Ամեն հայ պետք է դերակատարում ունենա սրա պարզաբանման ու բացահայտման համար: Սա աններելի բան է, մարդիկ պետք է պատժվեն, ոչ միայն իրավաբանորեն: Սա պետության դեմ ոտնձգություն է»: