Հայաստան 

Սերժ Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիայում մասնակցել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ» կրթահամալիրի բացմանը

analitik.am

Էջմիածնից Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, որտեղ ներկա է գտնվել «Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ դպրոց և համայնքային կենտրոնի» ու «Գրիգոր և Պիաթրիս Պիլեզիքեան» նախակրթարանի մասնաշենքի բացման արարողություններին:


Կրթահամալիրում շրջայցի ժամանակ Հանրապետության Նախագահին ներկայացրել են շինարարության և շահագործման փուլերում էներգախնայող և բնապահպանական մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված աշխատանքները և ուսումնառության համար ստեղծված պայմանները:


Կրթահամալիրի բացման առիթով, Հանրապետության Նախագահը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Էդվարդ Ավետիսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալ, որով ամերիկահայ բարերարը պարգևատրվել է ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար:



Նույն շարքից