Սիբիրի անտառային հրդեհի ծուխը հասել է ԱՄՆ և Կանադա: Այս մասին հայտնում է НАСА-ն:
Ամերիկյան տիեզերական գործակալությունը հայտնում է, որ Սիբիրի հրդեհի ծուխը տարածվել Ալյասկայում, Հյուսիսային Ամերիկայի արևմտյան մասերում՝ հասնելով ընդհուպ մինչև Սիեթլ, որտեղ խառնվել է տեղի անտառային հրդեհների ծխին:
Հուլիսի 30-ի դրությամբ Սիբիրի անտառային հրդեհի մակերեսը հասել է 2,7 միլիոն հա-ի, ինչը հավասար է Մասաչուսեթս նահանգի տարածքին: