Հասարակություն 

«Պեռաշկու հույսին թողնելու» շոուներ բեմադրելու փոխարեն պոստին մի քնի, Փաշինյան. Էդուարդ Շարմազանով

«Պեռաշկու հույսին թողնելու» շոուներ բեմադրելու փոխարեն պոստին մի քնի, Փաշինյան եւ զբաղվի երկրի անվտագությամբ եւ սրբությունների պաշտպանությամբ, եթե, իհարկե, ի վիճակի ես

1990թ. Մայիսի 27-ին Երեւանում արյունալի դեպքերից հետո հայ ժողովրդի անկախության պայքարը տվեց առաջին նահատակներին:

Երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի եւ ընդամենը 1 ամիս առաջ ստեղծված Հանրապետական կուսակցության ջանքերով մեր նահատակները հողին հանձնվեցին Եռաբլուրում:

Եռաբլուրը Աշոտ Նավասարդյանի եւ Վազգեն Սարգսյանի ջանքերով դարձավ հերոսների Պանթեոն, ուր հանգչում են Հայաստանի ու Արցախի ազատագրության համար նահատակված հայորդիները:
Անհավանական է, բայց այսօր պղծվում են Եռաբլուրն ու Ապրիլյան պատերազմի շիրմաքարերը:

Անցած մեկ տարում ականատես եղանք մեր սրբությունների դեմ ակնայտ արշավի՝ հարձակում Վեհարանի, ազգային-հոգեւոր արժեքների վրա, ամենաբարձր քաղաքական ամբիոնից տրանսգենդերության քարոզ, Ապրիլյան պատերազմը սանձազերծած հանցագործ Ալիեւը ՀՀ ոչ բարով ղեկավար Փաշինյանի ձեռամբ հռչակվեց «կիրթ եւ նորմալ», փոխարենը ներքին թշնամիներ հռչակվեցին Արցախյան ազատամարտի հերոսները:

Նիկոլը դավադիր ուժեր եւ օտարերկրյա գործակալներ թող փնտրի Եռաբլուրը պղծողների մեջ:

«Պեռաշկու հույսին թողնելու» շոուներ բեմադրելու փոխարեն պոստին մի քնի, Փաշինյան եւ զբաղվի երկրի անվտագությամբ եւ սրբությունների պաշտպանությամբ, եթե, իհարկե, ի վիճակի ես:

Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից