Հասարակություն գլխավոր 

Մարիա Զախարովան ցավակցում է զոհված հայ զինվորի հարազատներին և մտերիմներին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության աճը:

«Մենք անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատճառով, ինչի արդյունքում զոհվել է հայ զինծառայող և վիրավորներ կան երկու կողմերում: Մենք ցավակցում ենք զոհված զինծառայողի հարազատներին և մտերիմներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին»,-ասել է Զախարովան:

Զախարովայի խոսքերով, լարվածության աճը հակասում է վերջերս կողմերի միջև ձեռք բերված համաձայնությանը՝ կապված հրադադարի ռեժիմի հետ, և հայտարարություններին, որոնք վերաբերում են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև անթույլատրելի է համարել իրավիճակի հետագա էսկալացիան, կոչ է արել հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել ուժի կիրառումից և միջոցներ կիրառել իրավիճակը կայունացնելու համար:

Նույն շարքից