Նախօրեին Եռաբլուր զինվորական պանթեոնի մի շարք գերեզմանաքարերի վրա սև ներկ հիշեցնող նյութ է լցված։ Նույն պատկերն է արձանագրվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանատանը։
«Ազգային օրակարգ» կուսակցությունը դատապարտում է այս սրբապղծությունը և հույս հայտնում, որ իրավապահ մարմինները շատ արագ կբացահայտեն իրականացնողներին։ Նման արատավոր երևույթները կարող են լրջորեն վնասել մեր հասարակությանը, ուստի մեղավորների րոպե առաջ բացահայտումը պարզապես կենսական անհրաժեշտություն է:
«Ազգային օրակարգ» կուսակցություն