Այսօր՝ օգոստոսի 1-ին, փակ հանդիպում է տեղի ունեցել ԱԺ Իմ քայլը խմբակցության և Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջև:
Բադասյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հանդիպման հիմնական թեման եղել է Ստամբուլյան կոնվենցիան:
Իսկ ահա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ միայն նշելով, որ ֆրակցիայի նիստ է եղել, քննարկվել են տարբեր հարցեր: