Հայաստան 

Եռյակի լիդերները ներկա կլինեն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին. դրվելու է ամբողջական իշխանափոխության հարց

analitik.am

Ազատության հրապարակում երեք ոչ իշխանականն ուժերի՝ «Հայ ազգային կոնգրեսի», «Բարգավաճ Հայաստանի» և «Ժառանգության» առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա կլինեն հանրահավաքին:

Այս մասին այսօր եռյակի առաջիկա հանրահավաքի կազմակերպչական հարցերին նվիրված նիստից հետո հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Հանրահավաքից հետո կլինի նաև երթ:

Նույն շարքից