Ռոսկոսմոսը հրապարակել է Կրասնոյարսկի երկրամասում, Բուրյաթիայում, Իրկուտսկի մարզում և Սիբիրի այլ շրջաններում բռնկված անտառային հրդեհների արբանյակային լուսանկարները:
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Սիբիրում ու Ռուսաստանի այլ շրջաններում բռնկվել են մասշտաբային անտառային հրդեհներ: Կրասնոյարսկի երկրամասի Եվկիի շրջանից Ալտայի երկրամաս, Խակասիայի, Կեմերովոյի, Նովոսիբիրսկի, Օմսկի և Տոմսկի շրջաններում տարածվել է հրդեհից առաջացած հսկայական ծուխ: Կրասնոյարսկի երկրամասում և Իրկուտսկի շրջանում շարունակվում է այրվել ավելի քան մեկ միլիոն հեկտար անտառ:



