ԱՄՆ իշխանությունները հետախուզական տեղեկություններ են ստացել այն մասին, որ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի որդին ՝ Համզան մահացել է:
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս»-ը , այս մասին հանրությանը հայտնել է NBC News հեռուստաալիքը ՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին:
Հեռուստատեսության լրագրողները տեղեկություններ չունեն այն մասին, թե որտեղ և երբ է մահացել Համզա բեն Լադենը, ով 2017-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հայտարարվել է որպես հատկապես վտանգավոր միջազգային հանցագործ, և արդյոք Վաշինգտոնը ներգրավված է նրա մահվան մեջ: