Հասարակություն 

Ստեփանակերտցիների մոտ ավելի լավ է ստացվել, քան երեւանցիների․ Կարապետյան

«Երեւանի փորձից ոգեշնչված, Ստեփանակերտի գործընկերները կենտրոնական Վազգեն Սարգսյանի փողոցում կիրառել են 3D հետիոտնային գծանշման փորձը։ Ու առաջին անցում ստեփանակերտցիների մոտ ավելի լավ է ստացվել, քան երեւանցիների (առաջին անգամը չէ, որ էդպես է )։ Ասում են, 3D անցումներով հետաքրքրված են նաեւ Աբովյանում, մեր մասնագետներից խորհրդատվություն են հարցրել Թբիլիսիի գործընկերները։ Դե իսկ Երեւանում դրանք առաջիկայում կավելանան»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նույն շարքից