Քաղաքական Միջազգային 

Թրամփը Պուտինին օգնություն է առաջարկել Սիբիրում բռնկված անտառային հրդեհների դեմ պայքարում

Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին օգնություն է առաջարկել Ռուսաստանում բռնկված անտառային հրդեհների դեմ պայքարում: Ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը։ Զրույցը տեղի է ունեցել Վաշինգտոնի նախաձեռնությամբ:

Ռուսաստանի նախագահն իր երախտագիտություն է հայտնել նման ուշադիր վերաբերմունքի, օգնության և աջակցության առաջարկի համար, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կօգտագործի Միացյալ Նահանգների օգնությունը և իր ամերիկացի գործընկերոջը հայտնել է, որ Սիբիրում արդեն ստեղծվել է հզոր օդային խումբ ՝ բնական աղետը լուծելու համար: Պուտինը Թրամփի առաջարկը համարել է որպես Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների հետագա լիարժեք վերականգնման երաշխիք:

Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են նաև առևտրային հարցերը:

Նույն շարքից