Հայաստան 

Եթե մեր քաղաքական թիմը, հանրությունը գտնի, որ պետք է իմ թեկնածությունը լինի, ապա ես դրան էլ եմ պատրաստ. Գ. Ծառուկյան

analitik.am

պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ ինքը վաղը մասնակցելու է եռյակի նախատեսած հանրահավաքին: «Ինչպես կարող է հանրահավաք լինել, մեր կուսակցականները այնտեղ լինեն, իսկ Ծառուկյանը ժողովրդի կողքին չլինի»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե ինքը նախատեսում է իր թեկնածությունն առաջադրել 2018 թվականի նախագահական ընտրություններին, նա պատասխանեց. «Իմ մտքում կա չորսից հինգ թեկնածու նախագահի համար, որոնք արժանապատիվ մարդիկ են, որոնք կարող են երկրի խնդիրները կարգավորել»: Նա նշեց, որ եթե իր քաղաքական գործընկերները, հանրությունը նրանցից մեկի կողքին կանգնի, ինքը ևս այն կպաշտպանի:

«Եթե մեր քաղաքական թիմը, հանրությունը գտնի, որ պետք է իմ թեկնածությունը լինի, ապա ես դրան էլ եմ պատրաստ: Պետությունը կդրվի ճիշտ հիմքերի վրա և բոլոր ոլորտի մարդիկ դա կզգան: Այդ ժամանակ չի լինի միանձնյա կամ մի կուսակցության որոշում: Աշխարհում չկա մի խնդիր, որ լուծում չունենա, մենակ մարդիկ պետք է բարի լինեն այդ խնդիրը լսեն»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահին և Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի նախագահին ինքն է ուղեկցել ՀՀ նախագահի մոտ, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահ եթե պատերազմող երկիր էլ մտնի, պատերազմը դադարելու է: Հարգելով մեր պետությանը պարտավոր էի մեր հյուրերի հետ գնալ քննարկելու»։

Նույն շարքից